Image
Bazum

Բազումի ոռոգման համակարգի վերանորոգում

Image
Bazum

Ավարտվեց Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Բազում բնակավայրի ոռոգման ջրագծի վերանորոգման ծրագիրը, որն իրականացվեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի միջնորդությամբ պարոն Վարդան Ջերեանի կատարած առատաձեռն հանգանակության շնորհիվ։ 

Image
Bazum

Բազումում դեռևս ԽՍՀՄ ժամանակներից առկա էր 2 ջրամբար յուրաքանչյուրը 400 տոննա ջրի տարողությամբ: Այն նախկինում նախատեսված էր եղել խմելու ջրի համար, սակայն երբեք այդ նպատակով չէր օգտագործվել։ Այժմ ջրամբարները գտնվում էին անմխիթար վիճակում։ 

Image
Bazum

Ջրամբարներից մեկն ընդհանրապես չէր գործում, իսկ մյուսը՝ վթարված լինելու պատճառով օգտագործվում էր մասնակի, որի հետևանքով հնարավորություն չկար ջուրը ամբարելու և հնարավոր չէր իրականացնել ջրի ռեսուրսի արդյունավետ կառավարում։ 1800 բնակիչ ունեցող գյուղի ցանքատարածությունների մեծ մասը մնում էր անջրդի։ Մոտ 100 հա մշակվող տնամերձերից և վարելահողերից նախկինում ոռոգվում էր մոտ 10%-ը։ 

Image
Bazum

Այս ծրագրով ջրամբարների վերանորոգումից բացի նախատեսվում էր կառուցել մոտ 1200 մետր նոր խողովակաշար, որպեսզի ոռոգվեն անջրդի վարելահողերի մոտ 40 հեկտարը։ Խողովակի վերանորոգումը հնարավորություն է տալիս ավելացնել ոռոգվող գյուղատնտեսական և տնամերձ հողատարածքները՝ հասցնելով մոտ 65-70%-ի, և    կվերացնի ջրային մեծ կորուստները։ 

Image
Bazum

Խողովակաշարի վերանորոգման ծրագիրը կազմեց 9.004.000 ՀՀ դրամ։ Համայքը կատարեց մինչև 30% ներդրում։ Միևնույն ժամանակ բնակավայրի բնակիչները անհատույց մասնակցեցին վերանորոգման աշխատանքներին։ 

Ջրամբարների վերանորոգումը և նոր խողովակաշարի կառուցումը հնարավորություն կտա արդյունավետ կառավարել ջրի պաշարները, ավելացնել կանաչ գոտիները, ցանքատարածությունը, նպաստել անասնաբուծության զարգացմանը՝ խմոցների առկայության միջոցով։

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել