Շեն Ֆրանսիայի ներկայացուցիչները Շիրակի մարզում
Օգոստոսի 18-ին Շեն ֆրանսիայի հիմնադիր անդամ Տիգրան Շիրվանյանը պատվիրակությամբ այցելեց Շիրակի մարզում իրագործվող ծրագրերը։
Ձիթանքովում հյուրերն այցելեցին մանկապարտեզը և սպորտդահլիճը։ Նրանք գոհունակությամբ նկատեցին, որ դրանք ապահովված են անհրաժեշտ բոլոր հարմարություններով և պատշաճ կերպով աշխատում են։ Երկու հաստատություններում էլ թե՛ աշխատակիցները, թե՛ սաները շատ գոհ են պայմաններից։ Այնուամենայնիվ, առկա էին որոշ աննշան թերություններ, որոնք կշտկվեն մեկ ամսվա ընթացքում։
Այնուհետև, Ամասիա համայնքի Մեղրաշատ գյուղում պատվիրակությունն այցելեց «Հյուսիսի պանիր» կանանց կոոպերատիվ։ Կոոպերատիվն իր կարողությունները զարգացրել է «Շեն» ԲՀԿ աջակցությամբ։ Ընդամենը երկու տարվա գործունեության ընթացքում նրանք արդեն ստացել են ԱՄՆ 5 տոննա չեչիլ պանիր ԱՄՆ արտահանելու առաջարկ։
Նման հաջողությունները ոգևորում են կոոպերատիվի անդամներին և մղում են, որպեսզի նրանք ընդարձակվեն։