Image
Visiting Gandzak experimental arable lands

Այցելություն Գանձակի փորձացուցադրական վարելահողերի ցանքեր

Image
Farmers visiting Gandzak

ԳՄՀԸ (GIZ) և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ իրականացվող «Անասնակերի արտադրություն և արոտների բարելավում՝ որպես ՔՈՎԻԴ-19 հետևանքների մեղմման միջոցառում» ծրագրի շրջանակում օգոստոսի 10-ին տեղի ունեցավ Ծաղկաշեն, Սարուխան, Լանջաղբյուր և Գանձակ բնակավայրերի 23 ֆերմերների փոխայցելությունը Գեղարքունիքի մարզի Գանձակ բնակավայրի փորձացուցադրական վարելահողերի ցանքեր:

Image
Sainfoil
Image
Sainfoil with well-developed root system

Փոխայցելության նպատակն էր ներկայացնել վարելահողերի բարելավման նոր մոտեցումը՝ տեխնոլոգիան, որով նախատեսված է 10 և ավելի տարիներ չմշակված, ցածր արդյունավետություն ունեցող տարածքները ցանել բազմամյա բարձրարժեք խոտաբույս կորնգանով։ Ֆերմերները եղան 4 ցանքերում, որտեղ տեսան ցանքից 65-70 օր անց արդեն ծաղկած կորնգանի բույսեր՝  լավ զարգացած արմատային համակարգով։

Համեմատական քննարկում անցկացրեցինք ներկայացված տեխնոլոգիայի և ավանդական եղանակի միջև։ Մասնակիցները հիմնականում հարցնում էին ցանքի նորմայի և կիրառվող ցանքակից պարարտացման մասին։ Բոլոր հարցերին «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության գյուղատնտեսը տվեց հինավոր և սպառիչ պատասխաններ։

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել