Դասընթաց-խորհրդատվություն Բազումում և Հոբարձիում
Սեպտեմբերի 12-ին Բազումում և Հոբարձիում տեղի ունեցավ տեսական դասընթաց-խորհրդատվություն «Օրգանական գյուղատնտեսությունը և դրա մեջ կիրառվող բույսերի պաշտպանության միջոցները» թեմայով։ Դասընթացը կազմակերպվել էր գերմանական «Bread for the World» («Հաց աշխարհին») կազմակերպության ֆինանսավորմամաբ իրականացվող «Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումը և հզորացումը բարելավված օրենսդրության և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ» ծրագրի շրջանակներում «Բազում-վիտամիններ» և «Հատիկ» գյուղատնտեսական կոոպերատիվի անդամների համար։
Ընդհանուր առմամբ դաընթացին մասնակցեց 12 հոգի։ Դաընթացի ընթացքում «Շեն» ԲՀԿ գյուղատնտես-խորհրդատուն ներկայացրեց օրգանական գյուղատնտեսության վարման առանձնահատկությունները, նաև ինֆորմացիա տվեց ժմկկից աշխարհում օրգանական գյուղատնտեսության զարգացման միտումների վերաբերյալ։ Սեմինարի երկրորդ մասում մասնագետը ներկայացրեց օրգանական գյուղատնտեսության մեջ կիրառվող բույսերի պաշտպանության միջոցները և դրանց կիրառման առանձնահատկությունները։
Ֆերմերներն ավելի հետաքրքրված էին մեր երկրում օրգանական բերքի իրացման հարցերով, օրգանական գյուղատնտեսական կուլտուրաների մշակության ընթացքում առաջացող ռիսկերով, սերտիֆիկացման ընթացակարգերով։ Նրանց բոլոր հարցերին «Շեն» ԲՀԿ գյուղատնտես-խորհրդատուն սպառիչ պատասխաններ տվեց։
Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներն ստացան «Շեն» ԲՀԿ կողմից մշակված տեղեկատվական թերթիկներ «Օրգանական գյուղատնտեսությունը՝ հեռանկարային ուղղություն» թեմայով, և «Բուժանյութեր օրգանական գյուղատնտեսության համար» ու «Պայքար բույսերի վնասատուների դեմ առանց թունաքիմիկատների» թեմայով բրոշյուրներ։