Մայակովսկիի ոռոգման ցանցի վերականգնում
«Կոկա-Կոլա ՀԲՔ ԱՐՄԵՆԻԱ»-ի, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության և Աբովյանի քաղաքապետարանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ պաշտոնապես մեկնարկեց «Մայակովսկիի ոռոգման ցանցի վերականգնում» ծրագիրը։
Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Մայակովսկի բնակավայրում ոռոգման ցանցի վերականգնման նպատակն է խնայել խմելու ջուրը՝ բարելավելով ոռոգման համակարգը։
«Շեն» ԲՀԿ նախաձեռնած ծրագիրը նախատեսում է.
Ոռոգման ջուր Վանեվանին
Վանևանում բնակվող 90 ընտանիքները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և դաշտավարությամբ: Սակայն ջրի սակավության և կորուստների պատճառով ներկայումս ոռոգվում է հողերի միայն 20%-ը։
Շեն Ֆրանսիայի հովանավորության շնորհիվ՝ կկառուցենք 700 մ ջրատար: Արդյունքում ոռոգման ծավալը կբարձրանա մինչև 60% և ևս 42 հա կդառնա մշակովի, կլրացվի կերային բազան և կավելանա անասնագլխաքանակը։
Լեռնավան բնակավայրի բուժկետի վերանորոգում
Լեռնավանի բուժկետի ընդհանուր տարածքը 67․8 ք/մ է, սակայն գտնվում է խիստ ոչ բարվոք վիճակում: Աշխատող բուժքույրը գրագետ ու բանիմաց մասնագետ է, սակայն բուժական սարքավորումների և գույքի բացակայության պատճառով չի կարողանում պատշաճ կերպով սպասարկել գյուղի շուրջ 1650 բնակիչներին:
Համայնքը պատրաստակամ է աշխատուժ և ֆինանսավորում տրամադրել բուժկետի նորոգմանը, սակայն տրամադրած միջոցները չեն բավարարում աշխատանքները լիարժեք իրականացնելուն և կահավորելուն: