Խմելու ջուր Գեղամաբակ գյուղին
Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ սահմանմերձ համայնքում սկսվել են ջրամբարի և գյուղ մատակարարվող խմելու ջրի համակարգի վերանորոգման աշխատանքները։
Յալկեզեան հիմնադրամը կաջակցի ամբողջ շինանյութի ձեռքբերման հարցում, իսկ համայնքը կկատարի շինարարական աշխատանքները՝ որպես կամավորական ներդրում։