Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն (FORACCA)

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) ծրագիրը նշանակալից քայլ է Հայաստանի անտառային լանդշաֆտների բարելավման և կլիմայական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ։

Ծրագիրն իրականացնում են Հայաստանի անտառային դաշինքի անդամ կազմակերպությունները։

Ջրափիի նկարչասենյակի վերանորոգում

Ջրափի համայնքապետարանում արդեն տարիներ գործող նկարչական խմբակի երեխաներն ստիպված էին պարապմունքներն անցկացնել անմխիթար պայմաններում: Նկարչասենյակի պատուհանները, հատակը և տանիքը վաղուց մաշվել էին և փոխելու կարիք ունեին: Հորդ անձրևների ժամանակ ջուրը ներս էր լցվում՝ առաջացնելով խոնավություն և բորբոս: Նույն շենքում անցկացվում էին նաև գյուղի երեխաների սպորտային պարապմունքները, և հատկապես ուսումնական տարվա ընթացքում երեխաների հոսքը շենքում բավականին մեծ էր: Սակայն շենքում բացակայում էին տարրական պայմանները՝ չկար խմելու ջուր և չէր գործում զուգարանը:

Բաղրամյանի մանկապարտեզի գազաֆիկացում

Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում մանկապարտեզ չի եղել հետսովետական ժամանակներից ի վեր: Համայնքն իր ֆինանսական միջոցներով կարողացել է դպրոցի ազատ մասնաշենքերից մեկը վերակառուցել ու հարմարեցնել մանկապարտեզի նորմերին: Այժմ այդ մանկապարտեզ է հաճախում գյուղի նախադպրոցական տարիքի 30 երեխա: 

Համայնքի միջոցներն, այնուամենայնիվ, չեն բավարարում մանկապարտեզի գազաֆիկացման համար, որը կարող էր ապահովել մանկապարտեզի ջեռուցումը և խոհանոցի աշխատանքը:

Դեբետի մանկապարտեզի նորոգում և կահավորում

Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Դեբետ բնակվայրն ունի 920 բնակիչ՝ այդ թվում 10 ընտանիք Արցախից: Տեղի մանկապարտեզ հաճախում է 34 երեխա, որոնցից 6-ը արցախցի են։ Դեբետի նախադպրոցական տարիքի ևս 6 երեխաներն սպասում են մանկապարտեզ հաճախելու իրենց հերթին։ 

Ագրոանտառաբուծության խորհրդատու մասնագետների վերապատրաստում

Ագրոանտառաբուծությունը գյուղատնտեսական գործունեության ոլորտ է, որը «Շեն» ԲՀԿ-ն փորձում է ներդնել Հայաստանում, թեև դրա դաշտապաշտպան անտառաշերտերի ուղղությունը լայնորեն և հաջողությամբ կիրառվել է դեռևս Սովետական միության տարիներին հիմնականում Արարատյան դաշտավայրում։ Այնուամենայնիվ ագրոանտառաբուծական համակարգերը բազմազան են և կարող են կիրառվել Հայաստանի ողջ տարածքի տարատեսակ լանդշաֆտներում։

Գյուղատնտեսական խորհրդատվության հավաստագրված ծառայության հիմնում

ՀՀ կառավարության 2017թ. մարտի 9-ի թիվ 243–Ա որոշմամբ դադարեցվել է Գյուղաջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) գործունեությունը, որոնք հանդիսանում էին ՀՀ-ում գործող «Գյուղատնտեսական խորհրդատվության ծառայություն» մատուցող հիմնական կառույցը: 

Խմելու ջուր Լուսակունքին

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի գյուղերը, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1700-2900մ բարձրության վրա, մարդկանց գերել են իրենց ծաղկաշատ ու ջրառատ դաշտերով, բնակավայրերը շրջապատող լեռներով ու անկրկնելի բնապատկերներով, կապույտ երկինքն իր մեջ ամփոփող Սևանա լճով։ 

Այդ բնակավայրերի շարքում է նաև Լուսակունք գյուղը: Այն գտնվում է մարզկենտրոն՝ Գավառից 76 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից 1940 մ բարձրության վրա, իսկ Երևանից 165 կմ՝ արևմուտք։

«Վերադարձ դեպի բնություն» ճամբար

Եղնաջուրում գործող ամառային ճամբարը դրական ազդեցություն ունի համայնքի կյանքի վրա։ Նախաձեռնության նպատակն է կազմակերպել Շիրակի մարզի անապահով ընտանիքների երեխաների հանգիստը ամառային արձակուրդների ընթացքում։ Ծրագրի անվանումն է «Վերադարձ դեպի բնություն», քանի որ այն ունի բնապահպանական կրթության ու գյուղատնտեսության վարման հիմունքների դասավանդման բաղադրիչներ։

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել