Համայնքային գրադարանի և գյուղի ավագանու գրասենյակի հիմնանորոգում

Դովեղը գտնվում է Տավուշի մարզի հյուսիս-արևելքում։ Մտնում է Նոյեմբերյան խոշորացված համայնքի կազմի մեջ։ Տնային տնտեսությունների ընդհանուր թիվը 150 է։ Դովեղն ունի 690 բնակչություն, սակայն փաստացի բնակչությունը 530 է։

Գյուղն ունի համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված են ավագանու գրասենյակը, համայնքի գրադարանը, բուժկետը և արվեստի դպրոցը։ Այս շենքը վերանորոգման և կահավորման խիստ կարիք ունի։ Համայնքը պատրաստ է համաֆինանսավորել ծրագիրը։

Սպորտային սարքավորումներ ըմբշամարտի մարզասրահի համար

Սառնաղբյուրի ըմբշամարտի մարզադպրոցը բավականին հայտնի է մարզում։ Դպրոց է հաճախում 50 աշակերտ ոչ միայն Սառնաղբյուրից, այլև հարակից գյուղերից։ Ըմբշամարտի մարզադպրոցի սաներն աչքի են ընկնում մրցումներին մասնակցության բարձր ակտիվությամբ, նկատելի հաջողություններով։ Դասընթացներն անցկացվում են գյուղի համայնքային կենտրոնում, որը համապատասխան սարքավորումներով ապահովված չէ:

Յալկեզեան հիմնադրամի առատաձեռն աջակցությամբ 2022 թվականին մենք մեկնարկեցինք սպորտային սարքավորումների ձեռքբերման նախագիծ։

Մարզադահլիճի կառուցում և սարքավորում

Շենավան գյուղում մարզադահլիճ չի եղել, թեև գյուղի երեխաներն ու երիտասարդները մեծ ցանկություն ունեն սպորտով զբաղվելու։

AYO-ի (Հայաստանի երիտասարդական կազմակերպություն) աջակցությամբ մենք սկսել ենք մարզադահլիճի կառուցումն ու սարքավորումների տրամադրումը: Ինչպես մեր նախորդ ծրագրի ժամանակ, այս անգամ ևս ֆրանսիայից 20 կամավոր և համայնքի երիտասարդները միացել են շինարարական աշխատանքներին:

Հյուսիսային Հայաստանի Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերում գյուղատնտեսության խոչընդոտների վերլուծություն

Ագրոլոգիայի ուսումնասիրությունը Հայաստանի հյուսիսային մարզերում՝ Շիրակ, Լոռի և Տավուշ, առավելապես կենտրոնացած է բերքահավաքից հետո կորուստների կրճատման և արտահանման հնարավորությունների վրա:

Անասնակերի արտադրություն և արոտների բարելավում՝ որպես ՔՈՎԻԴ-19 հետևանքների մեղմման միջոցառում

ԳՄՀԸ (GIZ)-ի աջակցությամբ 2021 թվականի նոյեմբերին մեկնարկեցինք «Անասնակերի արտադրություն և արոտների բարելավում՝ որպես ՔՈՎԻԴ-19 հետևանքների մեղմման միջոցառում» ծրագիրը։

Ծրագրի նպատակն է առաջարկել արոտավայրերի և վարելահողերի բարեկարգման այնպիսի փորձնական մոդել, որի իրականացումը հնարավորություն կտա վերականգնել նշված հողամասերի նպատակային շահագործումը, ավելացնել դրանից ստացված եկամուտը և ապահովել անասնակերի լրացուցիչ արտադրություն։

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել